Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի պաշտոնյա․ Ռուսաստանը և Քաթարը կարող են կորցնել Աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքը


ՖԻՖԱ-ի Աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալա
ՖԻՖԱ-ի Աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալա

Համաշխարհային ֆուտբոլը համակարգող կառույցի՝ ՖԻՖԱ-ի Աուդիտի և վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Դոմենիկո Սկալան հայտարարել է, որ եթե աշխարհի առաջնությունը 2018 թվականին Ռուսաստանում, իսկ 2022-ին՝ Քաթարում անցկացնելու վերաբերյալ ՖԻՖԱ-ի կայացրած որոշման հարցում կոռուպցիոն փաստեր հայտնաբերվեն, այդ երկրները կարող են զրկվել առաջնությունն իրենց տարածքում անցկացնելու իրավունքից:

Երեկ շվեյցարական Sonntagszeitung թերթում հրապարակված հարցազրույցում Սկալան հավելել է, որ առայժմ նման փաստեր չեն հայտնաբերվել:

Մայիսի 27-ին շվեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել է ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ կասկածվում են Ռուսաստանի և Քաթարի` որպես աշխարհի առաջնությունները հյուրընկալող պետությունների ընտրության ժամանակ ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ:

Ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին հունիսի 2-ին ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG