Մատչելիության հղումներ

logo-print

Նախնական արդյունքներով՝ Աբովյանում հաղթում է Գևորգյանը


Քվեաթերթիկների հաշվարկ հայաստանյան ընտրություններում, արխիվ

Քվեաթերթիկների հաշվարկ հայաստանյան ընտրություններում, արխիվ

Աբովյանում կիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավոր, ԲՀԿ-ի և իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գևորգյանը` ստանալով ձայների շուրջ 60 տոկոսը կամ 6 հազար 193 քվե:

Գևորգյանի հիմնական մրցակից՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը, որը լարված հարաբերությունների մեջ է Աբովյանում մեծ ազդեցություն ունեցող Ծառուկյանի հետ, ստացել է գրեթե կիսով չափ պակաս ձայներ` 3 հազար 243 քվե կամ մոտ 31 տոկոս:

Առաջադրված մյուս երեք թեկնածուներից որևէ մեկը չի գերազանցել երեք տոկոսը:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG