Մատչելիության հղումներ

Ալավերդիում քաղաքապետի թեկնածուն հայտնում է որոշակի խախտումների մասին


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր անցկացվող քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանը հայտարարում է, որ որոշակի խախտումներ է արձանագրել քվեարկության ընթացքում։

Աբգարյանի նախընտրական շտաբից էլ հայտնեցին, որ հօգուտ մրցակցի՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանի գործադրվում են վարչական լծակներ, մասնավորապես՝ կազմակերպված ձևով մեքենաներով ընտրատեղամասեր են բերվում ընտրողներ։

Քաղաքում ընտրողները ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը, որոշ ընտրատեղամասերի մոտ երբեմն նույնիսկ հերթեր են գոյանում։

Նաիրա Բուլղադարյան, Ալավերդուց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG