Մատչելիության հղումներ

Մահացել է Սադամ Հուսեյնի զինակից Թարիք Ազիզը


Իրաքի փոխվարչապետ Թարիք Ազիզը 2003 թվականի փետրվարին
Իրաքի փոխվարչապետ Թարիք Ազիզը 2003 թվականի փետրվարին

79 տարեկան հասակում Իրաքի հիվանդանոցներից մեկում մահացել է Թարիք Ազիզը, ով տարիներ շարունակ հայտնի էր որպես Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմքը համաշխարհային ասպարեզում։

Ազիզը ժամանակին եղել է Իրաքի արտգործնախարար, փոխվարչապետ և Սադամի մերձավոր խորհրդականներից էր։

2003 թվականին, Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի կողմից Բաղդադի գրավումից շատ չանցած, նա հանձնվել էր ամերիկյան զորքերին: 2009-ին Ազիզը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել իրաքցի 42 առևտրականների մահապատժի համար, որոնք մեղադրվում էին միջազգային պատժամիջոցների պայմաններում սննդամթերքի գների հետ կապված մեքենայությունների մեջ, ամիսներ անց ևս 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ քրդերի բռնի տեղահանման գործում ունեցած դերի համար։ 2010 թվականին Իրաքի գերագույն դատարանը Ազիզին մահվան էր դատապարտել Հուսեյնի օրոք կրոնական կուսակցություններին հետապնդելու համար, սակայն դատավճիռը ի կատար չածվեց։

Առողջապահության ոլորտի տեղական պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Թարիք Ազիզը բանտից հիվանդանոց էր տեղափոխվել սրտի նոպայի պատճառով։

Նախկին պետական գործիչը երկար ժամանակ վատառողջ է եղել, ունեցել է սրտի և շնչառական խնդիրներ, արյան բարձր ճնշում ու դիաբետ, և ընտանիքը բազմիցս հորդորել էր ազատ արձակել նրան, փոխանցում է BBC-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG