Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի 32 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Արտաշատում, Աբովյանում, և Ալավերդիում քաղաքապետներ են ընտրում։

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 32 համայնքներում։

20 համայնքներ ընտրում են ղեկավարներ, 12-ը՝ ավագանու անդամներ, երկու համայնքներում ընտրում են ղեկավարներ և ավագանու անդամներ։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են. այդ պաշտոնը թափուր է մնացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի՝ Կոտայքի մարզպետ նշանակվելուց հետո։

Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում գրանցված միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ «Իմպերիում գրուպ» ընկերության տնօրեն, անկուսակցական Արգամ Աբրահամյանը։ Առաջադրված մյուս երկու թեկնածուներից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը, մյուսը՝ ինքնաբացարկ հայտնել։

Այսօր քաղաքապետ են ընտրում նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչները։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG