Մատչելիության հղումներ

logo-print

«Բարսելոնա»-ն՝ Չեմպիոնների լիգայի հաղթող


Գերմանիա - «Բարսելոնա» - «Յուվենտուս» խաղում Լուիս Սուարեսը երկրորդ գնդակն է ուղարկում Թուրինի ակումբի դարպասը, Բեռլին, 6-ը հունիսի, 2015թ.

Գերմանիա - «Բարսելոնա» - «Յուվենտուս» խաղում Լուիս Սուարեսը երկրորդ գնդակն է ուղարկում Թուրինի ակումբի դարպասը, Բեռլին, 6-ը հունիսի, 2015թ.

Իսպանիայի «Բարսելոնա» ակումբը դարձավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015 թվականի հաղթողը։

Ակումբային ֆուտբոլի Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը Իտալիայի «Յուվենտուս»-ի հետ, որ կայացավ շաբաթ երեկոյան Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, կատալոնացիները հաղթեցին 3:1 հաշվով։

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց «Բարսելոնա»-ն՝ գոլի հեղինակ դարձավ Իվան Ռակիտիչը, 55-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց Թուրինի ակումբը՝ Ալվարո Մորատայի խփած գնդակով, 68-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրկին առաջ մղեց կատալոնացիներին, իսկ ավելացված րոպեներին Նեյմարը մեծացրեց հաշվի տարբերությունը։

«Բարսելոնա»-ն հինգերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնների գավաթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG