Մատչելիության հղումներ

Ստեփանավանում բռնություն է գործադրվել քննիչների նկատմամբ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Հունիսի 3-ին ժամը 23։45-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին Լոռու մարզային վարչության երկու քննիչ Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկում նկատել են վիճաբանող և միմյանց քաշքշող մոտ 20-30 անձանց: Մոտենալով և ներկայանալով որպես Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներ՝ պահանջել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հարձակվել են քննիչների վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քննիչների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը, մեկ անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG