Մատչելիության հղումներ

Լոռիում ավտովթարի հետևանքով 7 երիտասարդ է զոհվել


Վթարված ավտոմեքենան, լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Վթարված ավտոմեքենան, լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Տաշիր - Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հունիսի 6-ին ժամը 00:00-ի սահմաններում Տաշիր - Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք՝ Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Մարդոյանը, Կարեն Խաչատրյանը, Գևորգ Պողոսյանը, Արման Տոնոյանը, Գասպար Ղուկեյանը, Վահագ Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Բալյանը:

Դեպքի առթիվ այսօր Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG