Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:

Քաղաքապետ Էստրոզին նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը և հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին: Նրա խոսքով, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորդակից լինելը և այլոց ևս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն է:

Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է: Քրիստիան Էստրոզին նաև տեղեկացրել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ այցելել Երևան և ավելի ամրապնդել քույր քաղաքներ Երևանի ու Նիցցայի միջև բարեկամական կապերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG