Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ԾԻԳ-ի նիստը


Կառուցվող Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքը

Կառուցվող Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհուրդն անդրադարձել է ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացին:

Զեկուցվել է, որ Արգավանդ - Շիրակ ճանապարհահատվածը կունենա 1.3 կիլոմետր երկարություն, ներառյալ 252 մետրանոց կամուրջ Հրազդան գետի վրայով և մեկ ուղեանց:

Այնուհետև խորհուրդը քննարկել է ծրագրի Տրանշ 1-ի շրջանակում «Էջիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրում փոփոխություններ կատարելուն առնչվող հարցեր: Վերաբաշխում է կատարվել «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2015 թվականի պահպանման ծախսերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG