Մատչելիության հղումներ

Շտաբային մարզումներ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորահանդես Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորահանդես Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում անցկացվող շտաբային զորավարժությունների շրջանակում այսօր տեղի են ունեցել շտաբային մարզումներ, որոնց ընթացքին հետևել են Լեռնային Ղարաբաղի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ շտաբային մարզումների ընթացքում տարբեր օղակների հրամանատարները մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG