Մատչելիության հղումներ

ՔԿ․ Մհերյանի սպանության քննության ընթացքում առանձին պաշտոնյաներ չարաշահել են իրենց լիազորությունները


Գևորգ Մհերյան
Գևորգ Մհերյան

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործի նախաքննությունը շարունակվում է։

Քննվող քրեական գործի նյութերով այս տարվա մարտին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Այն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Դատախազություն։

Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Գևորգ Մհերյանը սպանվել է ավելի քան 6 տարի առաջ՝ 2009-ի փետրվարի 3-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG