Մատչելիության հղումներ

Ասադ․ Էրդողանի ռեժիմը կիրառում է օսմանցիների մեթոդները


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ ընդունել է Հայաստանի խորհրդարանի Հայաստան-Սիրիա բարեկամության խմբին։

Սիրիայի SANA պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հանդիպմանը խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը վերահաստատել է հայ ժողովրդի աջակցությունը ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումների ենթարկվող սիրիական ժողովրդին։ Հայկական պատվիրակությունը հույս է հայտնել, որ Սիրիան պատերազմից դուրս կգա հաղթանակած։

Իր հերթին, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդները նույն մարտահրավերների առջև են կանգնած։ Օսմանցիները 100 տարի առաջ հայ ժողովրդի առջև ծանր հանցագործություն են գործել, այսօր արդեն Էրդողանի ռեժիմը կիրառում է նույն մեթոդները սիրիական ժողովրդի նկատմամբ, մասնավորապես՝ նրան ենթարկելով ահաբեկչության։

Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագա համագործակցության անհրաժեշտությունը։

Սիրիայի նախարարների խորհրդի ղեկավար Սաիր Վաիլ ալ-Խալքին Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի հետ հանդիպմանը կոչ է արել հայկական ընկերություններին մասնակցել միասնական տնտեսական նախագծերի իրագործմանը Սիրիայում։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սիրիա էր այցելել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG