Մատչելիության հղումներ

Պուտինը Վատիկանում կհանդիպի Պապի հետ


Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 25-ը նոյեմբերի, 2013թ.
Վատիկան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընդունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 25-ը նոյեմբերի, 2013թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Վատիկանում հունիսի 10-ին կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Դա կլինի Ռուսաստանի նախագահի առաջին այցը Վատիկան Ուկրաինայի ճգնաժամի բռնկումից հետո։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զգուշավոր դիրքորոշում է դրսևորել ուկրաինական բախումների հարցում և հրապարակավ ասել է, թե ցավ է ապրում, որ այդ երկրում պատերազմ է սկսվել քրիստոնյաների միջև։

Ենթադրվում է, որ Պուտինը կայցելի նաև Միլանում գործող Համաշխարհային ցուցահանդեսի ռուսական տաղավար։

Ռուսաստանի նախագահը վերջին անգամ 2013 թվականին է այցելել Վատիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG