Մատչելիության հղումներ

Գերմանիան արտաքսեց բանտից դուրս եկած լրտեսին


Գերմանիա - Անդրեաս և Հեյդրուն Անշլագները Շտուտգարտի դատարանում, հուլիս, 2013թ․
Գերմանիա - Անդրեաս և Հեյդրուն Անշլագները Շտուտգարտի դատարանում, հուլիս, 2013թ․

Գերմանիան արտաքսել է բանտից ազատ արձակված Անդրեաս Անշլագին, ով դատապարտվել էր Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով։

Անշլագը Մոսկվա է մեկնել։ Նա և իր կինը, ով հայտնի է որպես Հեյդրուն Անշլագ, ըստ գերմանական դատարանի, եղել են խորհրդային ՊԱԿ-ի գործակալներ, ովքեր շարունակել են աշխատանքը Գերմանիայի վերամիավորումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` արդեն որպես Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալներ։

Ամուսինները դատապարտվել էին հնգական տարվա ազատազրկման և մոտ 550 հազար դոլարի տուգանքի։ Հեյդրուն Անշլագն ազատ է արձակվել և արտաքսվել 2014 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG