Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը մրգի և բանջարեղենի առատ բերք է խոստանում


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Հայաստանի կառավարության նիստում այսօր հաղորդումով հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նախարարը հայտնեց, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը:

Կարապետյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց գյուղատնտեսական տարին: Գարնան ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ, ըստ գյուղնախարարի, առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը: Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով: Բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան: Սերգո Կարապետյանի խոսքով՝ լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:

Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա հայտնեց, որ այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG