Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները


Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները հանդիպում են Երևանում, արխիվ
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները հանդիպում են Երևանում, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում ընդգրկված՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Նախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG