Մատչելիության հղումներ

Բերման է ենթարկվել ակտիվիստ Արայիկ Պետրոսյանը


Ոստիկանները բերման են ենթարկում Արայիկ Պետրոսյանին, 4-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանները բերման են ենթարկում Արայիկ Պետրոսյանին, 4-ը հունիսի, 2015թ.

Այսօր ոստիկանները նախագահական նստավայրի մայթից ուժով ոստիկանական ավտոմեքենա տեղափոխեցին ակտիվիստներ Վարդգես Գասպարիին և Արայիկ Պետրոսյանին։ Նրանք նախագահական էին եկել՝ սատարելու ամեն հինգշաբթի այստեղ բողոքի ցույց անցկացնող որդեկորույս մայրերին։

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ բերման է ենթարկվել միայն Արայիկ Պետրոսյանը: Որոշվել է նրա նկատմամբ իրականցնել վարչական վարույթ, ինչից հետո նա ազատ է արձակվել:

Ոստիկանական ավտոմեքենա ուժով տեղափոխված Վարդգես Գասպարին «Ազատության»-ը փոխանցեց, որ իրեն բաժին չեն տարել՝ ճանապարհին, ակտիվիստի խոսքով, դուրս են շպրտել ավտոմեքենայից:

Ավելի վաղ ոստիկանները կրկին պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ որդեկորույս կանայք ու նրանց սատարող ցուցարարները նախագահական նստավայրին մոտենան։

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Բաղրամյան 26 էին եկել դեռ 7 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանին գրած դիմումի մասին տեղեկություն ստանալու։

Նաիրա Բուլղադարյան

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG