Մատչելիության հղումներ

5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում, նրա վիճակը ծանր է


Այսօր ժամը 11:28 ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ):

Հրշեջ-փրկարարները 5-ամյա Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից։ Վերելակում են գտնվել նաև 7-ամյա Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը:

5-ամյա երեխան հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG