Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի պաշտոնյան դեռ 2 տարի առաջ էր խոստովանել, որ կաշառք են վերցրել


ՀԱՀ - Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության բացման արարողությունը Յոհանեսբուրգում, 11-ը հունիսի, 2010թ․
ՀԱՀ - Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության բացման արարողությունը Յոհանեսբուրգում, 11-ը հունիսի, 2010թ․

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ Չաք Բլեյզերը երկու տարի առաջ ամերիկյան դատարանում ասել է, որ ինքն ու ՖԻՖԱ-ի ղեկավար կազմի այլ անդամներ համաձայնել են կաշառք վերցրել՝ 1998 ու 2010 թվականներին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրերն ընտրելու համար։ Այդ է վկայում դատական լսումների սղագրությունը, որն առաջին անգամ երեկ է հրապարակվել:

2013 թվականին Բլեյզերը ընդունել է իր մեղքը, խոստովանելով, որ 2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար կաշառք է վերցրել։

Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան, մինչդեռ, հերքել է, որ 10 միլիոն դոլարը, որը փոխանցվել է կառույցին, կաշառք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG