Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Այսօր Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը, Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը և այս համատեքստում կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Կարդինալ Դուկան անգնահատելի է համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG