Մատչելիության հղումներ

Պրահայում քննարկվել է Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանն այս հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG