Մատչելիության հղումներ

logo-print

«ԳեոՊրոՄայնինգ»-ը երախտագիտություն է հայտնում Ոստիկանությանը


Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան, արխիվ

Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան, արխիվ

Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» խմբի մամուլի ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ գողացած հանցախմբի բացահայտման վերաբերյալ Ոստիկանության հաղորդմանը, որում առկա նաև «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության որոշ աշխատակիցների անուններ:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր ողջ պատմության ընթացքում նախադեպը չունեցող այսպիսի միջադեպի հետ բախվում է առաջին անգամ և իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ոստիկանության աշխատակիցներին օպերատիվ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք նրանք ցուցաբերել են անօրինական գործողությունները հայտնաբերելու ընթացքում», - ասված է հաղորդագրությունում՚

Խումբը պաշտոնապես հայտարարում է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը իրավապահ մարմիններին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն հետագա քննության արդյունավետ և լիարժեք անցկացման, կատարված դեպքի բոլոր հանգամանքների պարզման և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար»:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր հերթին մտադիր է բարձրացնել անվտանգության մակարդակը, ինչպես նաև վերահսկողության համակարգին ուղղված պահանջները, անհրաժեշտության դեպքում այդ հարցերով սերտորեն համագործակցելով պետական կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրությունում:

2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ»-ին են պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Սոթքի ոսկու հանքը շահագործող ու Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան կառավարող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG