Մատչելիության հղումներ

Զիկոն մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար


Զիկո, 2011թ․
Զիկո, 2011թ․

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զիկոն մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնի համար։ Նա նման որոշում է կայացրել հրաժարականի մասին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հայտարարությունից հետո։

62-ամյա Զիկոն, ով այժմ Հնդկաստանի «Գոա» թիմի մարզիչն է, Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե պատճառ չկա հրաժարվելու նման փորձից։ «Ինչու ոչ։ Ողջ կյանքս ֆուտբոլի հետ է կապված, դա իմ կիրքն է», - գրել է Զիկոն՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռ մտածում է այդ գաղափարի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG