Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին շարունակում է քննադատել Վրաստանի գործող իշխանություններին


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստատեսությանը տված հարցազրույցում քննադատել է Վրաստանի գործող իշխանություններին արտաքին քաղաքականության որդեգրած ուղու համար և հայտարարել՝ ծայրահեղ վտանգներով երկիրը տանում են չգիտեն ուր։

Այդ անհստակ քաղաքականությունը, ըստ Սաակաշվիլիի, դրսևորվում է միջազգային տարբեր հանդիպումներում։

Գնահատելով Եվրամիության Ռիգայի գագաթնաժողովը՝ Վրաստանի նախկին նախագահը պնդել է, թե իր օրոք ամեն ինչ արված էր վիզային ռեժիմի դյուրացման համար, մինչդեռ այժմ նոր իշխանությունները չկարողացան այն հասցնել ավարտին։

Վրաստանի քաղաքական կողմնորոշումը անհասկանալի է, հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG