Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիական տնտեսությանը նվիրված օրեր Երևանում


Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարը և Սեն գետը երեկոյան

Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարը և Սեն գետը երեկոյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և BusinessFrance-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների և ձեռնարկություների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը, հունիսի 3-ին և 4-ին Երևանում կազմակերպում են «Ֆրանսիական օրեր»:

Ֆրանսիական դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ տնտեսական միջոցառման նպատակն է զարգացնել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները:

«Հայկական մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն նորաձևության, դիմահարդարման և լայն սպառման առարկաների բնագավառները ներկայացնող ֆրանսիական ձեռնարկությունների հետ, ինչպես օրինակ 1850 թվականից ի վեր գործող, ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հեղինակ՝ հայտնի Saint-James ապրանքանիշն է, Մարսելի հանրահայտ տնայնագործ օճառը և պրոֆեսիոնալ խնամքի այլ նյութեր ներկայացնող Hygiène & Nature ընկերությունը, ինչպես նաև դեմքի խնամքի նորարար նյութեր արտադրող Biogénie ընկերությունը: Գյուղմթերքների բնագավառում ֆրանսիական վարպետությունը կներկայացնի գինեգործության սեկտորի սարքավորումներ արտադրող Valentin խումբը: BusinessFrance-ի թիմը և ֆրանսիական ընկերությունները հունիսի 3-ին կմասնակցեն Երևանում Baguette&Co ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ-սրճարանի բացմանը: Սա լավ առիթ է բացահայտելու ֆրանսիական ընկերության առևտրային հաջողությունը Հայաստանի մայրաքաղաքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG