Մատչելիության հղումներ

Զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի փաստով քրգործ է հարուցվել


«Զիլ-131», արխիվ
«Զիլ-131», արխիվ

Երեկ ժամը 06։30-ին Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել զինծառայողների տեղափոխող «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, վթարի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները:

«Զիլ-131»-ի ղեկին եղել է Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ. Զաքարյանը, ով, նախնական տվյալներով, խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները՝ կորցրել է մեքենայի կառավարումը, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որի հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG