Մատչելիության հղումներ

Երևանում նորոգվում են վթարային շքապատշգամբները


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Մայիսի 20-ից Երևանի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է է նորոգել 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Վերակառուցումն իրականացվում է հաստատված նախագծերով:

«Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG