Մատչելիության հղումներ

Չինաստանում 458 մարդու տեղափոխող նավ է խորտակվել, փրկվածներն առայժմ 20-ն են


Չինաստան - Յանցզի գետում խորտակված «Արևելքի աստղ» նավը, 2-ը հունիսի, 2015թ․
Չինաստան - Յանցզի գետում խորտակված «Արևելքի աստղ» նավը, 2-ը հունիսի, 2015թ․

Չինաստանի Հուբեյ գավառում Յանցզի գետում ուղևորատար նավ է խորտակվել, որում եղած 458 մարդուց առայժմ հաջողվել է փրկել 20-ին, 5 անձանց մահը հաստատվել է, հարյուրավորները դեռ կորած են:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Նանկինից Չունցին ուղևորվող «Արևելքի աստղ» նավը խորտակվել է երեկ տեղական ժամանակով ժամը 21:28, նավում եղել են 406 ուղևորներ, անձնակազմի 47 անդամներ և տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետի և նավի գլխավոր ինժեների վկայությամբ՝ աղետից առաջ «Արևելիք աստղ»-ը ընկել է ցիկլոնի մեջ:

Փրկարարական գործողությունը, որին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ և գրեթե յոթ տասնյակ նավ, շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG