Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման լավատես է Իրանի հետ բանակցությունների հարցում


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իսրայելական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կկանխվի ոչ թե ռազմական միջամտության, այլ բանակցությունների միջոցով։

Օբաման նշել է, որ ինքը ոչ թե հույս է հայտնում, այլ փաստերով ու վերլուծություններով հիմնավորված կարծիք է հայտնում՝ Իրանի միջուկային զենքի ստեղծումը կանխելու լավագույն եղանակը համաձայնագիր ունենալն է։ «Ռազմական լուծումը չի շտկի իրավիճակը, անգամ եթե ԱՄՆ-ը մասնակցի։ Այն ժամանակավորապես կդանդաղեցնի, բայց չի վերացնի Իրանի միջուկային ծրագիրը», - պնդել է նա:

Բարաք Օբաման հրաժարվել է ենթադրություններ անել Իսրայելում լայն աջակցություն վայելող այն սցենարի վերաբերյալ, թե Իսրայելը կարող է հարձակում կատարել Իրանի միջուկային ենթակառուցվածքների ուղղությամբ, եթե պաշտոնական Թեհրանը չստորագրի միջուկային համաձայնագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG