Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ձերբակալել և նվաստացրել են իրավապաշտպանին


Ուզբեկստան - Իրավապաշտպան Ելենա Ուրլաևան բողոքի ակցիայի ժամանակ, փետրվար, 2015թ․
Ուզբեկստան - Իրավապաշտպան Ելենա Ուրլաևան բողոքի ակցիայի ժամանակ, փետրվար, 2015թ․

Ուզբեկստանում հայտնի իրավապաշտպան ակտիվիստը պնդում է, որ իրեն ձերբակալել և ոստիկանության բաժնում ենթարկել են բռնության ու սեռական նվաստացման այն բանից հետո, երբ նա ապացույցներ է հավաքել երկրում բամբակի արտադրության ոլորտում հարկադիր աշխատանքի մասին։

58-ամյա Ելենա Ուրլաևան հայտնել է, որ Չինազ ավանի տեղական ոստիկանություն է տարվել մայիսի 31-ին բամբակի դաշտերում հարկադիր աշխատանքի ուղարկվող ուսուցիչների հետ հարցազրույցներ անցկացնելուց ու նրանց լուսանկարելուց հետո։

Ուրլաևան նաև միջազգային ասպարեզում հայտնի գործիչ է, ով մոտ երկու տասնամյակ բարձրաձայնել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կառավարության բռնությունների, այդ թվում՝ երեխաներին ստիպողաբար աշխատեցնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG