Մատչելիության հղումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով պաշտոնական այցով այսօր ժամանել է Պրահա:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:

Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դիմելով ներկաներին` վարչապետն ասել է.- «Այսօր, վաղը և ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, Աուշվիցում և այլուր մենք միացնում ենք մեր բողոքի ձայնը` վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու և մարդկությանն ապագա չարիքներից զերծ պահելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG