Մատչելիության հղումներ

«Մեծերը քիչ բան գիտեն փոքրերի մասին»


«Մեծերը քիչ բան գիտեն փոքրերի մասին»
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող12-ամյա Էռնեստի և նրա 3 եղբայրների համար հունիսի 1-ը չի տարբերվում տարվա մյուս օրերից: Աղբանոցից քիչ հեռու, «տուն» կոչվող կացարանում չկա ո՛չ ուտելու, ո՛չ քնելու, ո՛չ էլ առավել ևս խաղալու հնարավորություն: Առավոտից անչափահաս երեխաները բառացիորեն փողոցում են՝ հենց մայրուղու վրայից իրեր են հավաքում՝ հուսալով, որ անցորդներից մեկը մի պիտանի բան թողած կլինի:

Ծնողներն ընդունում են, որ առաջինը իրենք են ոտնահարում իրենց երեխաների՝ արժանավայել կյանքով ապրելու իրավունքը, սակայն արդարանում են, թե ստիպված են:

«Վատ եմ ապրում», - ասում է քչախոս Էռնեստը ու թվարկում, թե ինչ է պետք լավ ապրելու համար․ - «Տուն ունենալ, ավտո ունենալ, սնունդ ունենալ, փող ունենալ․․․ Ես վատ եմ ապրում»:

13-ամյա Սարգիսը իրեն երեխա է զգում օրական մի քանի ժամ, երբ «Օրրան» մանկական խնամքի կենտրոնում է: Օրվա մնացած ժամերին պետք է մտածի հիվանդ մորը օգնելու մասին: 9-րդ դասարանը մյուս տարի է ավարտում ու արդեն որոշել է, որ գործ է փնտրելու՝ ընտանիքի հոգսը կիսելու համար: Ասում է, որ հիմա էլ պատրաստ է աշխատել․ - «Ուզում եմ, բայց մաման չի թողում: Ասում ա՝ մի քիչ էլ մեծացի, նոր»:

«Այսօր մեծերը քիչ բան գիտեն փոքրերի մասին, չեն հասկանում մեզ, չեն մտածում, որ իրենց արարքներով շատ խորը ցավ են պատճառում մեզ», - ասում է Սարգիսը: - «Երեխաներ կան, որ չեն ուզում գնան գումար հավաքեն, բայց ծնողները իրենց իրավունքը ոտնահարում են, ասում են՝ գնա աշխատի: Իմ կարճ խելքով, էդ երեխան լիքը մտահոգություններ ա ունենում, ամաչում ա․․․»:

Պաշտոնական տվյալներով, անցած տարի Երևանում հաշվառվել է 8 մուրացիկ երեխա: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցը փաստում է՝ բազմաթիվ են ահազանգերը երեկոյան ժամերին ծնողի ուղեկցությամբ կամ միայնակ մուրացող երեխաների վերաբերյալ:

Պատկերն ավելի տխուր է մարզերում: Ամենաաղքատը համարվող Շիրակում երեխաների խնդիրներով զբաղվող կազմակերպության տնօրեն Արմեն Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Գյումրիում կա քաղաքային աղբանոց, այնտեղ սոսկալի վիճակ է: Երեխաներին իրոք շահագործում են այնտեղ: Ես մի քանի անգամ ցանկացել եմ մոտենալ, տեսնել ինչ է, նույնիսկ ինձ չի վիճակվել նրանց դեմքը, երեսը տեսնել: Նրանք փախել են, վախեցել են»:

Հարցին, թե գուցե ինչ-որ հանցավոր խմբավորումներ են ստիպում երեխաներին, Պետրոսյանն արձագանքեց․ - «Ոչ թե հենց հանցավոր խմբավորումները․․․ Կարող է իրա բաեկամն է հարազատն է, օգտագործում է երեխային, դրդում է, ստիպում է, որ գան կամ մուրացկանության, կամ այդ աղբը հավաքելուն»:

Սոցիալական վատ վիճակը հատկապես գյուղերում այսօր երեխաներին հարկադրում է աշխատել: Արմավիրի զարգացման կենտրոնի տնօրեն Նաիրա Առաքելյանը ցավով նշում է, որ դժվար է այսօր երեխային և ծնողին հրապուրել խմբակներով կամ կրթական ծրագրերով, շատերի համար առաջնային է հացի խնդիրը:

«Օգնում են իրենց ծնողներին, բայց դա նույնպես կարելի է դիտել հարկադիր աշխատանք, որովհետև այն ժամանակը, որ երեխան կարող է զբաղվել որևէ մշակութային կրթահամալիր հաճախելու, որևէ խմբակ հաճախելու, նա ստիպված գնում զբաղվում է հողագործությամբ, որպեսզի օգնի: Կարելի է նշել, որ 14-ից բարձր տարիքի երեխաները գնում են վճարովի աշխատանք են իրականացնում, որպեսզի կարողանան գումար հայթայթեն և պատրաստվեն դպրոցին: Իրենց աշխատած գումարով հագուստ գնեն, դպրոցական պարագաներ գնեն, որպեսզի կարողանան հաճախել դպրոց», - ասաց Առաքելյանը:

Սոցիալական վատ վիճակի պատճառով այսօր շատ երեխաներ անգամ դպրոց չեն գնում: Օրինակ, Սվետլանան ու Վանիկը, Հռիփսիմեն ու Մուրադը չգիտեն, թե ինչ ասել է կրթական իրավունքի ոտնահարում, պատկերացում չունեն, թե ինչպես և ումից պետք է պաշտպանել այդ իրավունքը: Դա, սակայն, չի խանգարում նրանց դպրոց գնացող հասակակիցների նման երազելֆուտբոլիտ․ դերասան, օդաչու դառնալու, հեծանիվ, անվաչմուշկներ ունենալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG