Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին առաջիկա ժամերին Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանից հատուկ օդանավով կտեղափոխվի Բոստոն:

Այս մասին հայտարարել է ամերիկյան պետքարտուղարությունը՝ նշելով, որ բժիշկները պաշտոնապես թույլատրել են Քերիին լքել Ժնևի հիվանդանոցը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հիվանդանոցում էր հայտնվել այն բանից հետո, երբ երեկ վայր է ընկել հեծանիվից և կոտրել աջ ոտքը: Ջոն Քերրին Ժնև էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG