Մատչելիության հղումներ

Շարունակվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները


Զորավարժություն, արխիվ

Զորավարժություն, արխիվ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ լայնամասշտաբ ստուգատեսին ներգրավված է ոչ միայն զինված ուժերի անձնակազմը, այլև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված անձնակազմի առջև դրված տարաբնույթ խնդիրների կատարմանը և գործնական ունակությունների ստուգմանը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG