Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Պորտուգալիայի հետ հանդիպմանը


Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում գրավում է մրցակցի դարպասը, արխիվ

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում գրավում է մրցակցի դարպասը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է 25 ֆուտբոլիստների վերջնական ցուցակը:

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով դեռևս ապաքինվում է վնասվածքից , հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական:

Նախնական կազմում գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը չէր ընդգրկել Մովսիսյանին։

Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ից հավաքականին կմիանա նաև ընտրանու մեկ այլ առաջատար ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը երկար բացակայում էր վնասվածքի պատճառով։

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է 25 ֆուտբոլիստներից բաղկացած վերջնական ցուցակը: Ըստ այդմ՝ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից հրավիրվել է 15 խաղացող։

Հունիսի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանում Եվրո-2016-ի ընտրական փուլում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ հետևյալ կազմով․

Դարպասապաներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո»), Գևորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Ուլիս»):

Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան («Ամկար»), Հրայր Մկոյան («Էսթեղլալ»), Գաել Անդոնյան («Օլիմպիկ»), Լևոն Հայրապետյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Արթուր Ավագյան («Գանձասար»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա»), Գևորգ Ղազարյան («Կերկիրա»), Մարկոս Պիզելլի («Ակտոբե»), Արաս Օզբիլիս («Սպարտակ»), Ռումյան Հովսեփյան («Մետալուրգ»), Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի»), Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ»), Զավեն Բադոյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»):

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան («Սպարտակ»), Արթուր Սարկիսով («Վոլգա»), Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ»), Արթուր Միրանյան («Վարդար»):

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ևս հրապարակել է թիմի կազմը, որտեղ ընդգրկված է նաև հավաքականի առաջատար, Մադրիդի «Ռեալ»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG