Մատչելիության հղումներ

Բրիտանացի քննիչներ․ ՌԴ ՊՆ-ն կեղծել է արբանյակային լուսանկարները


Ուկրաինա - Նիդերլանդացի քննիչները և ԵԱՀԿ-ի դիտորդները «Մալայզիական ավիաուղիներ»-ի Boeing 777 օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․

Ուկրաինա - Նիդերլանդացի քննիչները և ԵԱՀԿ-ի դիտորդները «Մալայզիական ավիաուղիներ»-ի Boeing 777 օդանավի կործանման վայրում, նոյեմբեր, 2014թ․

Մեծ Բրիտանիայից անկախ քննիչների խումբը որոշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կեղծել է արբանյակային լուսանկարները, որպեսզի ապացուցի, որ Արևելյան Ուկրաինայի տարածքում անցած տարի ամռանը կործանված «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը խոցել է ուկրաինական զինուժը։

Ըստ ուսումնասիրությունների՝ օդանավի կործանումից չորս օր անց Մոսկվայի հրապարակած լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են։

Ամերիկյան ու գերմանական հետախուզական աղբյուրները պնդում էին, որ մալայզիական ինքնաթիռը խփել են ռուսամետ անջատականները՝ «երկիր-երկինք» հրթիռով։

Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղած 298 մարդիկ զոհվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG