Մատչելիության հղումներ

Նիկիտա Սիմոնյանը ժամանակավորապես կգլխավորի Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան


Նիկիտա Սիմոնյանը և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն, արխիվ
Նիկիտա Սիմոնյանը և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն, արխիվ

Նիկիտա Սիմոնյանը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (Российский футбольный союз) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Սիմոնյանը ֆեդերացիայի առաջին փոխնախագահն է:

Այսօր ֆեդերացիայի կոնֆերանսում որոշում է կայացվել արդեն նախկին նախագահ Նիկոլայ Տոլստիխի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, Տոլստիխի լիազորությունները դադարեցնելու պատճառը մամուլում Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հետ կնքած պայմանագրի մանրամասների ի հայտ գալն էր, ըստ որոնց իտալացի մասնագետի աշխատավարձը տարեկան 7 միլիոն եվրո է:

Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ծագած ֆինանսական խնդիրների, ինչպես նաև ռուբլու անկման պատճառով, ղեկավարությունը չէր կարողանում վճարել իտալացի մասնագետի աշխատավարձն ամբողջությամբ: Ռուսաստանցի երկրպագուներն էլ հավաքականի վատ մրցելույթները կապում էին հենց նախատեսվածից պակաս վճարվող մարզիչ աշխատանքի հետ:

Նիկոլայ Տոլստիխը իր հերթին, հայտարարել է, որ «երբեք չի խաբել ֆուտբոլային հանրությանը», իսկ ստեղծված իրավիճակը իր կողմից «համակարգի լուրջ հակազդեցությանը բախվելու» արդյունքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG