Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահի որդին մահացել է


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, արխիվ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ 47-ամյա Բո Բայդենը մահացել է գլխուղեղի ուռուցքից: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Բայդեն կրտսերը եղել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազը, վերջին տարիներին աշխատել է ներդրումային կազմակերպությունում: ԱՄՆ-ի փոխնախագահի որդին նաև Իրաքի պատերազմի վետերան էր:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել Ջո Բայդենին՝ որդու մահվան կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG