Մատչելիության հղումներ

Արտասովոր շոգի պատճառով Հնդկաստանում հազարավոր մարդիկ են մահացել


Արտասովոր շոգի պատճառով Հնդկաստանի հարավային նահանգներում զոհերի թիվը հասել է 2 հազար 207-ի: Այս մասին հայտնում է «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին:

Նախնական տվյալներով, վերջին 24 ժամվա մեջ Անդհրա-Պրադեշ նահանգում զոհերի թիվն աճել է 146-ով, Թելանգանեում՝ 52-ով: Այս երկու նահանգներում արտասովոր տապից ընդհանուր առմամբ մահացել է 1 636 և 541 մարդ համապատասխանաբար:

Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Նագպուր քաղաքում՝ 47.1 աստիճան: Բնական աղետների դեմ պայքարի վարչության ներկայացուցչի խոսքով, բարձր ջերմաստիճանը կպահպանվի միչև երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG