Մատչելիության հղումներ

Նախագահը Սևանում և Արտաշատում ներկա է գտնվել եկեղեցիների օծման արարողություններին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին:

Եկեղեցիները կառուցվել են Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող եկեղեցու շինարարությունը հովանավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Սևանի «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար, ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG