Մատչելիության հղումներ

Բլատերը և Պլատինին կհարցաքննվեն 2018 և 2022թթ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գործով


ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի -ամանակ, 29-ը մայիսի, 2015թ.
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի -ամանակ, 29-ը մայիսի, 2015թ.

Շվեյցարական դատախազությունը կհարցաքննի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ՝ 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրության գործով։ Հիշեցնենք, 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը ստացել է Ռուսաստանը, 2022-ինը՝ Քաթարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս գործի շրջանակներում հարցաքննության պետք է կանչվի նաև Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։ Սակայն «Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հարցազրույցներից մեկում Մուտկոն հայտարարել է, որ առայժմ իրեն չեն դիմել հարցաքննության ներկայանալու պահանջով։ Գործակալությունը նաև հայտնում է, որ Պլատինին և Բլատերը հարցաքննվելու են վերջինը, քանի որ բնակվում են Շվեյցարիայում և կարող են հանդիպել դատախազներին ցանկացած ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG