Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա


Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով հունիսի 1-3-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Բոհուսլավ Սոբոտկայի հետ, երկու երկրների վարչապետները կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ։ Նախատեսվում է հանդիպում Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG