Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Վիետնամի և Ղրղըզստանի վարչապետներին


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգի և Ղրղըզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ:

Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Վիետնամի հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև:

Կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, Հայաստանի վարչապետն առաջարկել է ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն առևտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա:

Հովիկ Աբրահամյանի և Ղրղըզստանի վարչապետի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկվել են հայ-ղրղըզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG