Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Համատեղ զորավարժությունները տեղի կունենան մայիսի 31-ից հունիսի 10-ը:

Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համաձայնագրի, մայիսի 12-ից Բաքվում և Նախիջևանում տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում էր մոտ հազար զինվորական, 80 միավոր զրահատեխնիկա, 60 հրետանային սարքավորումներ և ականանետեր, 12 ռազմական և տրանսպորտային ուղղաթիռ, ինչպես նաև զենիթահրթիռային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG