Մատչելիության հղումներ

Բրիտանական ռազմանավը 741 միգրանտների է փրկել


Աֆղանստանցի միգրանտներ Հունաստանում, արխիվ

Աֆղանստանցի միգրանտներ Հունաստանում, արխիվ

Բրիտանական «Բաստիոն» ռազմանավը Իտալիայի հարավային ափերի մոտ 741 միգրանտների է փրկել: Այս մասին հայտնում է «Նովոստի»-ն՝ հղում կատակելով Sky News-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի ծովային անվտանգության աշխատակիցները փրկել են ավելի քան 3 հազար 300 անօրինական միգրանտների:

Վերջին տարիներին Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից հազարավոր փախստականներ փորձում են հասնել Եվրոպա Միջերկրական ծովով անօրինական ճանապարհով՝ մաքսանենգների օգնությամբ: Նման տեղափոխությունների ժամանակ միգրանտների զգալի մասը մահանում է՝ չհասնելով ափին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG