Մատչելիության հղումներ

logo-print

Նավալնի․ Մենք ցանկանում ենք ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ


Ալեքսեյ Նավալնի

Ալեքսեյ Նավալնի

Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստ, ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին «Ամերիկայի Ձայն»-ին և «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում խիստ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ռազմավարությունը: Նավալնին պնդում է, որ Ռուսաստանի ներկա իշխանությանը ձեռնտու չէ որևէ գործող ընդդիմադիր մարմին։

«Ինձ պաշտոնապես արգելվում է մասնակցել ընտրություններին, նույնը վերաբերում է նաև Խոդորկովսկիին: Իմ գլխավորած կուսակցությունը ոչ միայն չի կարող մասնակցել ընտրություններին, այլ նաև ստիպողաբար լուծարվել է։ Ըստ այդմ, մեր առջև դրված ընտրությունը շատ ավելի իրատեսական է, մենք ընդամենը ցանկանում ենք ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալ», - հայտարարել է Ալեքսեյ Նավալնին։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ներկա իշխանություններին թվում է, թե ռուսական ընդդիմությունը ֆինանսավորվում է արտերկրյա գումարներով, և որ 2011-ի և 2012-ի Մոսկվայի ընդդիմադիր ցույցերը դրսից էին կազմակերպված, մինչդեռ դրանց հիմնական և միակ մղիչ ուժը երկրում տիրող կոռուպցիան էր:

Հարկ է նշել, որ Ռուսաստանի իշխանությունները 2012 թվականին հաստատված օրինագծի շրջանակում կարող են լուծարել ցանկացած կազմակերպություն, որը դրամ է ստանում արտերկրից, դրանց տալով «օտարերկրյա գործակալի» պիտակը։

«Համոզված եմ, որ վաղ թե ուշ հակաուկրաինական ռազմական օրակարգը կանցնի երկրորդ պլան՝ առաջ բերելով կոռուպցիայի, ցածր կենսակերպի խնդիրները՝ մարդկանց մղելով մասնակցելու ընտրություններին և պայքարելու սեփական իրավունքների համար», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Նավալնին քննադատել է նաև Պուտինի վարչակազմի վերջին ուշագրավ հայտարարությունը «հատուկ հանձնարարության» ժամանակ զոհված զինվորների թիվը չհրապարակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG