Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձելու է մոտ մնալ ԵՄ-ի հետ բանակցված, բայց չստորագրված համաձայնագրին


Հայաստանը փորձելու է մոտ մնալ ԵՄ-ի հետ բանակցված, բայց չստորագրված համաձայնագրին
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Եվրամիության հետ բանակցվելիք նոր փաստաթղթի տնտեսական մասում կարող են հայտնվել տնտեսական մրցակցությունը, թափանցիկությունը, ներդրումներին և մաքսային վարչարարությունը վերաբերող դրույթներ:

Այս մանրամասները Ռիգայի գագաթնաժողովից հետո առաջին անգամ ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար առաջինտ եղակալ Գարեգին Մելքոնյանը։

«Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք համաձայնագրում: Թե ինչ ձևակերպմամբ, ինչ տեսքով․ սրանք արդեն արդյունքն են լինելու նոր բանակցությունների», - փոխանցեց փոխնախարարը:

Սրանք այն դրույթներն էին, որոնք ներառված էին երեք տարի բանակցված, սակայն այդպես էլ չստորագրված Ասոցացման համաձայնագրում: Մելքոնյանը մանրամասնեց, որ հին համաձայնագրից ուշադրությամբ «հանել ու մաղել են» այն ամենը, ինչը համատեղելի չէ Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորություններին:

Փոխնախարարի խոսքով՝ Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո վերսկսված քննարկումների ընթացքում շատ կարևոր է եղել վստահության մթնոլորտի ձևավորումը․ հստակ է՝ Կրեմլի նախաձեռած դաշինքին միանալուց հետո բացառվում է Եվրոպայի հետ մաքսային միություն կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը․ - «Մենք չենք գնա ուղղակի մի բանի, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաթեթում գրենք մի բան, ստորագրենք, որ հետո չենք կարողանա իրականացնել, որովհետև այդ իրավասությունը այլևս որոշվում է ԵՏՄ շրջանակներում»:

Ժամկետների մասին փոխնախարարը չի խոսում, բայց Ռիգայի գագաթնաժողովից վերադարձած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ բանակցությունները կարող են սկսվել արդեն ամռանը։ Եվրահանձնաժողովը արդեն տվել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք շրջանակային համաձայնագիր բանակցելու մանդատի թույլտվությունը․ - «Շատ լավ բանակցությունների 3.5 կես տարվա արդյունքները զոհաբերվեցին, բայց չկորան։ Մենք կարող ենք օգտագործել այդ փորձը այս ամառ բանակցություններ սկսելու, մինչև տարվեվերջ նոր, բազմակողմանի, իրավական առումով պարտավորեցնող շրջանակային համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։ Ու սա շատ լավ նորություն է»։

Նոր փաստաթղթի տնտեսական բաղադրիչներից Ռիչարդ Կիրակոսյանը կարևորում է ներդրումային մթնոլորտին, մրցակցային քաղաքականությանը և քաղավիացիայի ոլորտներին վերաբերող դրույթները։ Վերջինը, ըստ փորձագետի, կարող հնարավորություն տալ շրձափակման մեջ գտնվող Հայաստանին ակտիվացնել օդային հաղորդակցությունը և ավելի թափանցիկ դարձնել ավիացիայի ոլորտը․ - «Այս ոլորտը շատ կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարահագրական մեկուսացումը։ Հայաստանը պետք է զարգացնի օդային բեռնափոխադրման ոլորտը։ Սա Հայաստանի ամենաթույլ, բայց ամենամեծ ներուժ ունեցող ոլորտներից է, որը ստուգողական է Հայաստանի համար, թե որքանով պատրաստակամ են Հայաստանի իշխանությունները բարեփոխումներ անելու և կատարել Եվրամիության ակնկալիքները։​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG