Մատչելիության հղումներ

Պուտինի կարգադրությունը՝ քննադատության թիրախում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանցի իրավապաշտպան Իվան Պավլովը դատական հայց է պատրաստում ընդդեմ երկրի նախագահի երեկվա կարգադրության, որով պետական գաղտնիք են համարվում խաղաղ պայմաններում ռուսական բանակի կորուստների վերաբերյալ տվյալները:

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է՝ կարգադրությունը որևէ կապ չունի Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումների հետ:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը, մինչդեռ, Պուտինի երեկվա կարգադրությունը բացատրել է Ուկրաինայի արևելքում ռուս զինծառայողների մահվան դեպքերը քողարկելու մտադրությամբ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի նախագահի կարգադրությունը մեկնաբանել է որպես կոպիտ հարձակում խոսքի ազատության սկզբունքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG