Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակություններ կգործուղվեն Դամասկոս, Փարիզ և Բեռն


Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովի նիստ, արխիվ

Սիրիայի Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-5-ը Դամասկոս կգործուղվեն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում կայանալիք «Ազատ ընտրությունների իրականացման իրավունքը. ընտրական օրենսդրության կիրառման դժվարությունը և համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին» խորագրով խորհրդարանական կոնֆերանսին մասնակցելու նպատակով հունիսի 3-6-ը Փարիզ կգործուղվեն պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հուլիսի 6-10-ը Բեռն (Շվեյցարիա) կգործուղվի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG